Party: Արշավ դեպի ԿԱԶԲԵԿ լեռ
Main page > Armenian Extreme club > Արշավ դեպի ԿԱԶԲԵԿ լեռ
You will be the first one to know when pictures are uploaded!
Ճակատագրի բերումով մենք արդեն եղել ենք այնտեղ և ցանկանում ենք լինել էլի ու էլի ու էլի... Կյանքն ունի իր գեղեցիկ ու կարևոր պահերը և դրանք չենք սիրում սպասել, ու երբ գալիս է ժամանակը, պետք է առանց մի վայրկյան անգամ մտածելու բռնել այդ հնարավորության պոչից: Տվյալ հնարավորությունը, որն այլևս չի կրկնվի, արդեն եկել է:
Դե ի՞նչ, պատրա՞ստ եք բարձրանալու ամբողջ Կովկասի գեղեցկուհին համարվող, անկրկնելի ու միակը՝ Կազբեկ լեռը:
Մեկնում ենք ՀՈւԼԻՍԻ 21-ին
Վերադառնում ենք ՀՈւԼԻՍԻ 27-ին
Ստորև ներկայացնում ենք 7-օրյա այս հրաշագեղ ճամփորդության մանրամասն նկարագրությունը.
1-ին օր. Երևան-Ստեփանծմինդա: Գիշերակացը հյուրանոցում:
2-րդ օր. Ստփանծմինդայից ջիպ մեքենայով բարձրանում ենք մինչև Գերգեթի կոչվող եկեղեցին (2200մ), որտեղ որոշակի ժամանակ վայելում ենք հեքիաթային տեսարաններն ու 10 կմ քայլելուց հետո հասնում 3670մ բարձրության վրա գտնվող մետեո-կայանը: Այնտեղ՝ միլլիարդավոր աստղերով լի երկնքի տակ, կազմակերպում ենք վրանային ճամբար: Ցանկացողները կարող են գիշերել նաև մետեո-կայանում:
3-րդ օր. Ակլիմատիզացիա իրականացնելու համար բարձրանում ենք 400մ վերև, հիանում Գերգեթի հսկայական սառցադաշտի տեսարաններով ու վերադառնում ճամբար:
4-րդ օր. Բարձրանում ենք գագաթ և վերադառնում ճամբար:
5-րդ օր. Իջնում ենք Ստեփանծմինդա և վերադառնում Թբիլիսի:
6-րդ և 7-րդ օրերը նախատեսել ենք վատ եղանակների դեպքում լրացուցիչ օրեր ունենալու համար: Լավ եղանակի դեպքում այդ օրերից մեկը կծախսենք ըստ ամբողջ խմբի հայեցողության:
Կազբեկի և ամբողջ ճամփորդության ֆոտոալբոմը այս հղումով՝
https://www.facebook.com/media/set/?set=oa.874744322581086&type=1
Մասնակցության գումարը 280$ (դոլլար) է՝ ներառյալ տրանսպորտը, ուղեկցորդների ծառայությունները, հյուրանոցները, վրանները, քնապարկերը, մետեո-կայանում գիշերակացները, ջիպ մեքենաների վարձույթը:
Գրանցվելու համար հարկավոր է 30000 դրամ կանխավճար:
Գրանցվելու վերջնաժամկետը հունիսի 10-ն է:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"-ի գրասենյակ՝ Ամիրյան 18 հասցեով:
Invited: Artush Vardanyan, Maga Marukyan, Андрей Маканин, Karine Vardanyan, Hovhannes CHibukhcyan, Arturo Jano, Անդ Մուսայելյան, Mary Shiry, Arpineh Sukiassyan, Tik Tik